Դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը միացել է կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի դեմ պայքարին, քանի որ ինքը դերասան է դարձել ժողովրդի շնորհիվ և պետք է միշտ լինի նրանց կողքին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արման Նշանյանը՝ նշելով, որ այս օրենքն իր վրա չի տարածվում. «Ինչպե՞ս կարող է ինձ նման արվեստագետը, որը սիրված է դարձել ժողովրդի շնորհիվ, չկանգնի իր ժողովրդի կողքին, երբ իրեն մի բան է պետք: Ես կլինեմ միայն եսասեր մարդ, որ միայն իր մասին է մտածում, եթե չմիանայի միայն այն պատճառով, որ ինձ վրա չի ազդում»։
Դերասանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, այս օրենքը նրա վրա չի տարածվում, սակայն որոշել է ամեն կերպ աջակցել իր ընկերներին և, առհասարակ, նոր օրենքից տուժողներին. «Իմ բոլոր ընկերները, որոնք ապրում են Հայաստանում, հազիվ են գոյատևում։ Իրենց համար 5-10 հազարն էլ ամսական մեծ փոփոխություն է տալիս»:
Արման Նշանյանը չի մասնակցելու հունվարի 18-ին կայանալիք հավաթ-երթին, քանի որ մեկնում է ԱՄՆ հյուրախաղերի:
Հիշեցնենք, որ «Դ!եմ ենք պարտադիր կենսաթոշակայինին» քաղաքացիական շարժմանը միացել են շոու-բիզնեսի, կինոյի եւ ռադիո ոլորտի ներկայացուցիչներ:






























