Հանրապետության ողջ տարածքում, հունվարի 15–ին` ժամը 20.30–ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Աբովյանի, Սեւանի տարածաշրջաններում եւ Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:





























