Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հունվարի 15-ին, ժամը 22.00-ին, Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 56 տան մոտից բերման են ենթարկել 41-ամյա Արամ Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:





























