eBay ընկերությունը ծրագրում է բոացել նոր առտրային օնլայն հարթակ՝ The Plaza, որտեղ բրենդերը կկարողանան իրենց ապրանքը անմիջականորեն սպառողներին առաջարկել:
Սպասվում է, որ նոր նախագիծն eBay-ին թույլ կտա լավացնել իր դիրքերը Amazon-ի հետ պայքարում , հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:
eBay-ում հայտարարել են, որ ընկերությունն անընդհատ ուսումնասիրում է նոր ու իննովացիոն հնարավորություններ, որպեսզի օգնի վաճառողներին անմիջականորեն աշխատելու ընկերության սպառողների հետ, սակայն eBay-ում «լուրերն ու սպեկուլյացիաները» չեն մեկնաբանում:





























