Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 16-ին, ժամը 11.25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի Շիրազի փողոցի թիվ 21 տնից ծուխ է նկատվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գ. Հ.-ին պատկանող տանը կից ավտոտնակում ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:





























