Հաագայում սկսվել է դատական գործընթաց՝ կապված Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրի սպանության գործի հետ, հաղորդում է Associated Press-ը:
Սպանության մեղադրյալներին հեռակա կարգով դատելու է Լիբանանի հարցերով հատուկ տրիբունալը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի հատուկ տրիբունալը սպանության գործով նոր մեղադրյալի ձերբակալման օրդեր էր տրամադրել:
2005-ի փետրվարի տասնչորսին վարչապետի սպանությունից հետո որպես մեղադրյալներ են հանդես գալիս չորս լիբանանցիներ, որոնք ենթադրաբար կապված են «Հզբոլլահ» շարժման հետ:





























