Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին «երկար կնստի»: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:

«Այդ մարդը օգտագործել է բյուջեի միջոցները իր կուսակցությունը ֆինանսավորելու համար եւ դրա համար պատասխան է տալու», - ընդգծել է Գարիբաշվիլին:

«Մերաբիշվիլին ամեն կերպ փորձում է իր վրա ուշադրություն հրավիրել, անհիմն հայտարարություններ է անում, որոնցով, ըստ իս, փորձում է ճնշում գործադրել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վրա եւ  վերջինիս հիշեցնել իր գոյության մասին», - ասել է նախարարը՝ նշելով, որ Մերաբիշվիլիի ձերբակալության իբրեւ թե քաղաքական դրդապատճառների վերաբերյալ բոլոր խոսակցությունները ստահոդ են:

Ըստ նրա՝ նախկին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ բոլոր գործերն ավարտին են հասցվելու: