Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի քննչական բաժանմունքում կալանավորի կողմից դատարանի բակից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը (ՀՀ ՔՕ 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը):
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» ՔՀԿ-ի կալանավոր, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով` ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով նախատեսված հանցանք կատարելու համար մեղադրվող Ռ. Մ.-ն 2013 թվականի դեկտեմբերի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակից դիմել է փախուստի:
Կատարվում է նախաքննություն:





























