Ամանորյա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ անձնագրային եւ վիզաների վարչությունում, տարածքային անձնագրային ծառայություններում ոչ աշխատանքային ռեժիմի, ինչպես նաեւ մեկօրյա ժամկետով համակարգը սնուցող ինտերնետային կապի խափանման պատճառով ծառայություններում առաջացել են դիմող քաղաքացիների հերթեր: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է ոստիկանությունից:

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ կարճ ժամանակում կվերականգնվի անձնագրային ծառայություների մատուցման բնականոն ընթացքը: Պատճառված ժամանակավոր անհարմարավետության համար հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը: