Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16–ին` ժամը 21.00–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:




























