Օտարերկրացիների բարձր բաժինը բացատրվում է Ռուսաստանի բաժնետիրական շուկայի չզարգացվածությամբ: Ռուսական բաժնետոմսերի յոթանասուն տոկոսը, որոնք ազատ շրջանառության մեջ են, պատկանում են օտարերկրացի ներդրողներին: Այս մասին հաղորդում է finmarket.ru-ն՝ վկայակոչելով Սբերբանկ CIB-ը:
Սբերբանկ CIB-ը ռուսական ընկերությունների free float-ի ծավալը գնահատել է 213 մլրդ դոլար:Ներդրողների մեծ մասը եվրոպացիներ են: Բաժնետմոսերի սեփականատերերի մի մեծ խումբ են կազմում նաեւ ամերիկացիները:
Հաղորդվում է, որ ռուսական բաժնետոմսերի օտարերկրյա խոշորագույն սեփականատեր է հանդիսանում Oppenheimer հիմնադրամը, բացի այդ՝ Vanguard Emerging Markets Stock Index Fund-ը:




























