Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողները հունվարի 16-ին, ժամը 22.00-ին, Խանջյան փողոցի թիվ 49 հասցեից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Պողոս Հ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա մի ընկերությունում աշխատելու ընթացքում` 2013 թ. հոկտեմբերի կեսերին, յուրացրել է վերգետնյա անցման համար նախատեսված խողովակներ` ընկերությանը պատճառելով նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն: