Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողությունը հետաքննող 20 դատախազ հեռացվել է աշխատանքից եւ այլ վայրերում նշանակվել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ «Մեծ կաշառք» գործողությունը հետաքննող 20 դատախազները, որոնց ձեռքերից ավելի վաղ վերցրել էին «Մեծ կաշառք» գործողության դոսյեները, ազատվել են զբաղեցրած պաշտոններից եւ նշանակվել այլ պաշտոնների։
Հիշյալ դատախազների մեջ է Ստամբուլի գլխավոր դատախազ Թուրան Չոլաքադը, Ստամբուլի դատախազներից Մուամեր Աքքաշը։ Ավելի վաղ հեռացվել էր աշխատանքից Զեքերիա Օզը, ում նշանակել էին շատ ավելի ցածր պաշտոնի։
Նշենք, որ Թուրքիայում 2013-ի դեկտեմբերի 17-ին սկսված «Մեծ կաշառք» գործողությունից հետո իշխանությունները աշխատանքից ազատել կամ այլ պաշտոնի են նշանակել մի քանի հարյուր ոստիկանապետի։





























