Երեխայի առաջին իդեալը հենց ուսուցիչը, դաստիարակը պետք է լինի: Այս մասին հունվարի 17-ին կրթական հաստատություններում 2013թ. հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարված աշխատանքների ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

 «Մեզ համար ուսուցիչը սրբություն էր: Ուսուցիչը պետությունը ներկայացնող առաջին մարդն է, որի հետ շփվում է երեխան:

Դա ուսուցչին պարտավորեցնում է երեխայի դաստիարակության հարցում կատարել ճիշտ, այլ ոչ թե ձեւական աշխատանք», - նշել է ոստիկանապետը՝ ընդգծելով, որ եթե մենք բոլորս մեր վարքով կարողանանք հասկացնել, որ երիտասարդությունը ոչ թե շարժող ուժ է, այլ հասարակության հիմքը, իսկ շարժող ուժը մենք ենք՝ ուսուցիչներս, ոստիկաններս, այն ժամանակ ամեն ինչ իր տեղը կընկնի: