Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրն ուներ անձնական հարեմ, որտեղ աշխատում էին նաեւ 15-ամյա աղջիկներ: Իսկ հարճերին մատակարարում էր վերջերս մահապատժի ենթարկված Չան Սոն Թհեկը՝ ԿԺԴՀ-ի ներկայիս առաջնորդի հորաքրոջ ամուսինը: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդի անձնական խոհարար, ճապոնացի Կենջի Ֆուջիմոտոն, որը ԿԺԴՀ-ում աշխատել էր 1989-2011թթ.:

Ըստ խոհարարի՝ Թհեկը աղջիկներին հարեմ ուղարկելուց առաջ նրանց բռնությամբ սեռական  հարաբերությունների էր դրդում: «Նրանք պետք է պարեին եւ երգեին հատուկ հանձնաժողովի առաջ: Թհեկը սեռական հարաբերություն է ունեցել բազմաթիվ աղջիկների հետ: Կիմ Չեն Ընը չէր կարող նրան ներել դրա համար եւ հրամայեց մահապատժի ենթարկել», պատմել է Ֆուջիմոտոն, հայտնում է Inopressa-ը՝ վկայակոչելով գերմանական Bild հրատարակչությանը:

Ըստ խոհարարի՝ Կիմ Չեն Ընն աշխարհում ամենից շատ ատում է նման արարքները: «Բոլորը գիտեն, որ նրա պապը՝ Կիմ Իր Սենը, եւ հայրը՝ Կիմ Չեն Իրը, ունեցել են նման հարեմներ, այդ պատճառով էլ պետության ներկայիս ղեկավարը վճռել էր ապացուցել, որ ինքն ուրիշ է, եւ նման պրակտիկան դադարեցվել է», նշել է Ֆուջիմոտոն: