Ամերիկյան Hershey հրուշակեղենի ընկերությունը շուկա կթողարկի շոկոլադե 3D-փրինթեր:

Ընկերություններն առայժմչեն պատմում, թե երբ նման փրինթերը վաճառքի կհանվի ու որքան այն կարժենա: Հայտնի է, որ սարքավորման մշակման վրա արտադրողն աշխատելու է 3D Systems ֆիրմայի հետ համատեղ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Նոր տեխնոլոգիաները, այդ թվում՝ 3D-փրինթերի միջոցով տպագրությունը, կարող է նպաստել մեր արտադրանքի առաջխաղացմանը»,-կարծում է ընկերության ներկայացուցիչը:

Իր հերթին 3D Systems-ում հուոսով են, որ շոկոլադի տպագրությունը 3D-փրինթերները էլ ավելի հայտնի կդարձնի: