Սոցկայքերի թուրք օգտատերերի մոտ սկսվել է ակտիվ շրջանառվել «Կատուների տեսակները Թուրքիայում»  ծիծաղելի լուսանկարը, որում ներկայացվել են խորհրդարանական 4 կուսակցությունների եւ Ֆեթհուլլահ Գյուլենի կրոնական միության կատուները։

Լուսանկարի ձախ կողմի ամենավերեւի լուսանկարում գրված է AKP kedisi, այսինքն, Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կատուն է, որի գլխին կա գլխաշոր։

Լուսանկարի վերեւից 2-րդում գրված է CHP kedisi, այսինքն, Աթաթուրքի ստեղծած «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կատուն է, որն էլ օղի է խմել եւ հարբել։

3-րդում գրված է MHP kedisi, այսինքն, «Ազգայնական շարժում» կուսակցության կատուն, որի ձեռքին կա թզբեհ։ Այս կատուն հանգիստ պառկած թուրքական թեյ է խմում։

Ձախ շարքի ամենաներքեւ լուսանկարում գրված է Devrimci kedi, այսինքին, հեղափոխական կատու, որը մատնանշում է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը, որի անդամները մշտապես եղել են աղմկոտ ցույցերի մեջ ընդդեմ իշխանությունների։

Եւ վերջապես աջ կողմում պատկերված միակ կատվի համար գրված է Cemaat kedisi, այսինքին, Ֆեթհուլլահ Գյուլենի կրոնական համայնքի կատու։ Այս կատվի դիրքը այնպիսին է՝ կարծես նա նզովում  է մեկին։ Ի միջայլոց, հենց Ֆեթհուլլահ Գյուլենը տեսաուղերձով օրեր առաջ  նզովել էր Էրդողանին, ով աշխատանքից հեռացրել էր «Մեծ կաշառք» գործողությունն իրականացրած ոստիկանապետերին։