Թուրք լրագրող Յուսուֆ Ունալը Ստամբուլի գլխավոր դատախազությունում ԱՄՆ-ում գտնվող Ֆեթհուլլահ Գյուլենի դեմ դատական հայց է ներկայացրել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ լրագրող Յուսուֆ Ունալը դատախազությունում հայցը ներկայացնելուց հետո լրագրողներին հայտնել է, թե ինքը պահանջում է դատական մարմիններից կատարել իրենց պարտականությունը՝ ԱՄՆ-ից վերադարձնել եւ դատել Ֆեթհուլլահ Գյուլենին։
Յուսուֆ Ունալը նշել է, թե 2013-ի դեկտեմբերի 17-ին հեղաշրջման փորձ է տեղի ունեցել, որի հետեւանքով Թուրքիային մեծ վնասներ են պատճառվել։ Նա հայտնել է, թե հայտնի է, թե ով է այդ ամենի հեղինակը՝ շեշտելով Ֆեթհուլլահ Գյուլնեի անունը։
Հիշեցնենք, որ Ստամբուլի ոստիկանության կողմից 2013-ի դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարների որդիները։





























