Հունվարի 14 ին մայրաքաղաքում տեղացած ձյան մաքրման աշխատանքներին իրենց հերթական նպաստն են բերել Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության  հարցերով խորհրդի անդամ կառույցներից  «Հայաստանի սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության կամավորները:

Այս անգամ նրանք Արաբկիր վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցներին աջակցել են սառույցի շերտից մի քանի փողոցների  մայթերն ազատելիս` դրանով իսկ նպաստելով նաեւ քաղաքացիների անցուդարձն առավել անվտանգ դարձնելուն:

Ի դեպ,  Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության  հարցերով խորհրդի անդամները հանրօգուտ աշխատանք են կատարում տարվա բոլոր եղանակներին, իսկ ձմռանը, բնականաբար, ձյան մաքրման տեսքով: Կամավորները հույս են հայտնել, որ իրենց նախաձեռնությունը վարակիչ կդառնա նաեւ մյուս հասարակական կազմակերպությունների անդամների ու մայրաքաղաքի շարքային բնակիչների համար: