Քալիֆորնիական Գլենդել քաղաքում ձերբակալել են հայի այն բանից հետո, երբ ականատեսները հայտնել են նրա կողմից երկու բնակարան ներթափանցելու մասին: Ինչպես հաղորդում է «Glendale News-Press»-ը, 29-ամյա Սարգիս Վարդանյանը կալանավորվել է բնակարանային կողոպուտի մեղադրանքով:

Վկաները տեսել են, թե ինչպես էր նա մետաղական իրը ձեռքերում ամուր պահած կանգնել բնակարանի պատուհանի մոտ: Այնուհետեւ նրան նկատել են բնակելի համալիրից դուրս գալիս, հետո մտել է հարեւան շինություն, որտեղ էլ ոստիկանության տվյալների համաձայն բնակվում է: Մի քանի ժամ առաջ վկան լսել էր կոտրվող ապակու ձայն ու տեսել էր բնակարան ներս մտնող տղամարդու: Երբ տան տերը վերադարձել է, նկատել է, որ գողացել են էլեկտրոնային սարքավորումները: Վարդանյանի ձերբակալությունից հետո ոստիկանությունը պարզել է, որ նա համապատասխանում նախկինում հանցագործություն գործած տղամարդու նկարագրությանը: