Լոռիի մարզի բնակիչ 23-ամյա Լովա Ն.-ն մեղադրվում է անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Գործի նյութերի համաձայն՝ 23-ամյա Լովա Ն.-ն սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ: Քրեական գործ է հարուցվել 141   հոդվածի  հատկանիշներով (18  տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16  տարին չլրացած անձի հետ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2  տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը դատարան է ստացվել հունվարի 8-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: