Հունվարի 17–ին` ժամը 21.30–ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: