Արմեն Մազմանյանի մահից պարզ է դարձել, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ֆինանսական արդյունավետ կառավարում չի իրականացվել, որի արդյունքում ինստիտուտն այժմ խոշոր պարտքեր ունի:
Նշենք, որ դա պարզ է դարձել նախoրեին ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրված կառավարման խորհրդի նիստում:
Արդեն շրջանառվել են ռեկտորի հնարավոր թեկնածուների անուններ, որոնցից են` Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը: Ռեկտոր դառնալու ցանկություն ունեն նաեւ հայտնի դերասան Արմեն Էլբակյանն ու Տիկինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:





























