«168 ժամ» թերթը գրում է. «Ռուսաստանը հաղթեց այս ռաունդում, բայց սա խաղի վերջը չէ»,- «168 ժամ»-ի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել բրիտանական հայտնի կենտրոնի` «Չեթհեմ հաուսի» փորձագետ Ջեյմս Նիքսին՝ անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի իշխանության որոշմանը, Ուկրաինայի շրջադարձին եւ ընդհանրապես Եվրամիություն-Ռուսաստան պայքարին:
«Չեթհեմ հաուսի» Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի ղեկավարն այս առումով առանձնացրել է մի քանի պատճառ, թե ինչու ձախողվեց Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագիրը: Մասնավորապես, ըստ նրա` Ռուսաստանի առաջարկներն Ուկրաինային եւ Հայաստանին ավելի գրավիչ էին եղել, քան Եվրամիությանը, իսկ Ռուսաստանի ճնշումն ավելի մեծ էր: Ի դեպ, անգլիացի փորձագետի կարծիքով` սա ընդամենը 2-րդ կամ 3-րդ ռաունդի վերջն է:
«Պետք է ասել, որ սա Պուտինի վաստակն է` իր վարած մարտավարության եւ Ռուսաստանի վաստակը` նրա վճռականության եւ վստահության շնորհիվ: Սպորտային խաղերի նման է. եթե չունես այս հատկանիշները, դու պարտվում ես»,- մեկնաբանել է ՌԴ նախագահի վերջին այցը Հայաստան»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























