Քալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը արտակարգ դրություն է հայտարարել եւ բնակիչներին կոչ արել խնայել ջուրը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է 20 տոկոսով կրճատել ջրի ծախսը՝ կոլապսից խուսափելու համար:
«Մենք աննախադեպ եւ բարդ իրավիճակում ենք հայտնվել: Շատ կարեւոր է, որպեսզի բոլորը հասկանան դա եւ խնդրին պատասխանատվությամբ վերաբերվեն», – հայտարարել է նահանգապետը:
Հաղորդվում է, որ նահանգում աննախադեպ չոր եղանակ է, պահեստավորված ջրի մակարդակը նվազագույնից ցածր է: Ջուրը խնայելու կոչն առայժմ խաղաղ բնույթ է կրում, սակայն եթե իրավիճակը չփոխվի, ստիպված կլինեն պարտադրող միջոցների դիմել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Քալիֆորնիայում 2013թ. վերջից տասն անգամ ավելի տեղումներ են գրանցվել: Ըստ ամերիկացի օդերեւութաբանների՝ մոտ ժամանակներս կտրուկ փոփոխություններ չեն նախատեսվում:





























