Ռուսաստանում անկարգելով (պարաշյուտ) թռիչքի ժամանակ դեսանտային է զոհվել: Եվս մեկ դեսանտային վիրավորվել է:

Թռիչքներն իրականացրել է Պսկովի դեսանտային ստորաբաժանման անձնակազմը: Վարժանքներն իրականացվել են «ԻԼ-76» օդանավից, 300 մետր բարձրության վրա:

Հաստիքային դեսանտային վարժության ժամանակ երկու դեսանատայինների անկարգելները չեն բացվել, ասել է Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Եվգենի Մեշկովը:

«Նրանք փորձել են բացել պահեստային պարաշյուտները, սակայն դրանք չեն հասցրել օդ հավաքել: Դեսանտայինները կոշտ վայրէջք են կատարել: Երկուսն էլ ուժեղ վնասվել են եւ տեղափոխվել հիվանդանոց»,-ասել է Մեշկովը:

Ավելի ուշ դեսանտայիններից մեկը հիվանդանոցում մահացել է: Ներկայումս մահվան փաստի առթիվ ստուգում է իրականացվում, հաղորդում է delate.info-ն: