Ռուսաստանի Սամարա քաղաքում 9 գրամ ամֆետամին պահելու համար ձերբակալվել է վրացի 58-ամա «օրենքով գող» Էդիշեր Ստուրուան։
Հաղրդվում է, որ արեւմտյան Վրաստանի նախկինում քանիցս դատված բնակիչ Էդիշեր Ստուրուան նախկինում մոլի թմրամոլ է, սակայն տասը տարուց ավելի քրեական պատասխանատվության չէր ենթարկվել։
Հատկանշական է, որ Սամարայի իրավապահները Ստուրուային միտումնավոր չեն հետապնդել. նա պատահական է հայտնվել այն բնակարանում, որտեղ գնացել էին բնակարանային գողերի հանցախմբի հետքերով, հայտնում է Փրայմ Քրայմը:





























