Երեւանի քաղաքապետարանն արձագանքել է տեղեկատվությանը, ըստ որի, Լեւոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ Երեւանի քաղաքապետարանի կողմից վարչական վարույթ է հարուցվելու:
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն Երեւանի քաղաքապետը հանդիսանում է վարչական մարմին եւ, ըստ այդմ, քաղաքացու դիմումի հիման վրա պարտավոր է հարուցել վարչական վարույթ՝ դիմումը քննարկելու եւ օրենքով սահմանված կարգով որոշում (վարչական ակտ) կայացնելու համար:
Քաղաքացի Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը եւս, օրենքի պահանջի համաձայն, օրենքով սահմանված կարգով քննարկվել է եւ Երեւանի քաղաքապետի կողմից կայացվել է քաղաքացու խնդրանքը բավարարելու մասին որոշում»,-ասված է քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:





























