Ինչպես գրում է The Local-ը, ցուլը թաքնվում էր անտառներում 2013թ.-ի ամռանից: Տիրոջը հաջողվել է կենդանուն ֆերմա վերադարձնել այն բանից հետո, երբ հյուրասիրել է երկու շիշ օղու եւ հացահատիկի խառնուրդ:
Տերն արդեն այնքան էր հույսը կորցրել էր, որ կբռնի կենդանուն, որ դիմել է անասնաբուժական ծառայությանը կենդանուն սպանելու թույլտվություն ստանալու համար(նրան մերժել էին): Դեղամիջոցներով քնեցման փորձերը նույնպես անհաջողությամբ են ավարտվել:
Վերջերս ցլի տերը որոշել էր գայթակղել նրան հացահատիկով: Երբ նա մոտենում էր ցուլին, վերջինս հեռանում էր դույլիղ, բռնել նրան հնարավոր չէր: Այն ժամանակ ֆերմերը որոշել է ալկոհոլ ավելացնել: Նա մեկ շիշ թունդ ալկոհոլ է ավելացրել, սակայն դա բավարար չի եղել: Հետո որոշել է կոկտեյլի համար երկու շիշ օգտագործել:
Կոկտեյլից հետո կենդանին թուլացել է, թույլ է տվել իրեն ֆերմա տանել: Տիրոջ խոսքով՝ այսուհետ կենդանին չի լքի ցանկապատված սահմանները:
Ֆերմայից փախուստ գործած ընտանի կենդանիներից ամենահայտնին Իվոննա անվամբ կովն էր: Նա ֆերման լքել էր 2011թ.-ի մայիսին, որից հետք մի քանի ամիս թաքնվում էր անտառում: Բռնել նրան հաջողվել է միայն սեպտեմբերին, ինչի մասին գրել էին բազմաթիվ համաշխարհային լրատվամիջոցներ: Բռնելուց հետո կովին տեղափոխել էին ապաստարան:




























