Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում Ուկրաինայի քաղաքացին փորձել է բնակարանում ամֆետամին պատրաստել, որի ժամանակ պայթյուն է որոտացել, կոտրվել են տան ապակիները:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վարձած բնակարանի լոգարանում Ուկրաինայի քաղաքացին փորձել է ամֆետամին պատրաստել, որի ժամանակ պայթյուն է որոտացել: Պայթյունից կոտրվել են խոհանոցի եւ երկու սենյակների ապակիները, ոչ ոք չի տուժել: Ոստիկանությունը ստուգում է իրականացնում:





























