Միացյալ Թագավորության համալսարանների եւ գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի եւ կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արեն Աշոտյանը  հունվարի 20-ից 22-ը Լոնդոնում կմասնակցի Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին: Վերոնշյալ համաժողովի ընթացքում նախատեսվում են կրթության քաղաքականության, նպատակների, կառավարման, ինչպես նաեւ կրթական համակարգի կարիքների, ռազմավարության եւ բարեփոխումների  իրականացման վերաբերյալ քննարկումներ:

Նախատեսվում են նաեւ նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումները մի շարք երկրների կրթության նախարարների հետ: