Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում գտնվող Երեւանի քաղաքապետ Տ. Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը  ներկա է գտնվել Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակելու  բացման հանդիսավոր արարողությանը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության  անդամներն այնուհետ մասնակցել են Լատվիայի Հանրապետության նախագահի անունից կազմակերպված ընդունելությանը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Լատվիայի Հանրապետության նախագահին՝ Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ։

Այցի շրջանակում Երեւանյան պատվիրակության անդամները ներկա են գտնվել  նաեւ «Հրեղեն քանդակների»  աշխարհի առաջնությանը, ինչպես նաեւ Ռիգա արենայում կազմակերպված «Ռիգան դարերի եւ մշակույթի խորքից» խորագիրը կրող համերգային ծրագրին։