Ռուսական ոստիկանությունը կանխել է «օրենքով գողերի» հանդիպումը Մոսկվայի կենտրոնում, կալանավորվել է 50 մարդ,  այդ թվում` «Կոստյա Շրամ» մականվամբ 42-ամյա Կոնստանտին Վասիլիեւը, հայտնում է  «Կոմերսանտը»` վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ-ն: 

«Իրավապահներին հայտնի էր դարձել մայրաքաղաքի հյուսիսարեւմտյան վարչական շրջանի ռեստորաններից մեկում հանցավոր շրջանների ներկայացուցիչների կայանալիք հանդիպման մասին: Հանդիպմանը ներկա է եղել «Կոստյա Շրամ» մականվամբ 42-ամյա «օրենքով գող» Կոնստանտին Վասիլիեւը, ինչպես նաեւ Վլադիմիրսկի մարզի հանցավոր կառույցների ներկայացուցիչները:  Հանդիպմանը ծրագրվել էր քննակել ազդեցության ոլորտների փոփոխությանը վերաբերող, ինչպես նաեւ  մի շարք այլ հարցեր: Գործողության ընթացքում ձերբակալվել է շուրջ 50 մարդ», - հաղորդվում է Ռուսաստանի ՆԳՆ-ի պաշտոնական կայքում: