Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատում է Հայաստանում տիրող իրավիճակը՝ առանց մեծ քաղաքականություն վերադառնալու ցանկության: Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նրա կարծիքով՝ Քոչարյանի բանավեճը Տիգրան Սարգսյանի հետ ավելի շատ հուզական բնույթ է կրում, քան քաղաքական: Սակայն նա վստահ է, որ հանրապետականները ամեն դեպքում պետք է պաշտպանեն իրենց:

«Չի բացառվում, որ երկրորդ նախագահը հետաքրքրվում է քաղաքական իրավիճակով, ներքին գործընթացներով, ինչի համար էլ քննադատում է ներկայիս իշխանությունների տնտեսական քաղաքականությունը:  Սակայն նրա քննադատությունը թույլ երանգավորում ունի»,-ասել է պատգամավորը: Այնուամենայնիվ, հավելել է նա, Քոչարյանի նմանատիպ խիստ արտահայտությունները, որոնք արվել են վարչապետի հասցեին, ժամանակին համապատասխան չեն ու տիպական չեն երկրորդ նախագահի համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ռոբերտ Քոչարյանը արձագանքել է ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, որը կապված էր 2009-ին պայթած «շինարարարական փուչիկի» հետ: