Շանհայի օդանավակայանում թռիչքային անձնակազմի 66 աշխատողներ ուղևորներին զարմացրել են իրենց պարային կատարումով:
Պարը եղել է հագեցած հիփհոփի շարժումներով և չինական մարտարվեստի տարրերով:
Telegraph-ը տեղեկացնում է, որ աշխատողներն այդ կերպ նշել են չինական ամանորի մեկնարկը, որը հայտնի է Գարնային փառատոն անունով:
Չինական Նոր տարին նշվում է 40 օր, և այդ շրջանը համարվում է աշխարհի ամենամեծ միգրացիոն սեզոնը, երբ մարդիկ վերադառնում են տուն, որպեսզի իրենց ընտանիքների հետ լինեն:



























