Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց (Սելիմ) լեռնանցքը:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: