Չինաստանում սպանվել է ոչնչացման եզրին գտնվող հեռավորարեւելյան (ամուրյան) հովազներից մեկը, ոստիկանությունը փնտրում է որսագողերից մեկին:
Հազվագյուտ կենդանու լեշը գտել են Չինաստանի հյուսիսարեւմտյան Շանսի նահանգում՝ նրան անտառից հանելու փորձի ժամանակ:
Բացի այդ, երկու տղամարդկանց վարած ֆուրգոնում պողպատյա թակարդ են գտել: Որսագողերից մեկին տեղում բռնել են, մյուսին հաջողվել է փախչել: Չինաստանի ոստիկանությունը կատարվածը մեծ խայտառակություն է որակել, հայտնում է segodnya.ua-ը՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) տվյալով՝ երկրում միայն 30 հեռավորարեւելյան հովազ կա: Այս տեսակը հանդիպում է Չինաստանում եւ Ռուսաստանում: Հեռավորարեւելյանհովազների սերունդը կրճատվում է ինչպես որսագողության, այնպես էլ էկոլոգիական պատճառներով: Չինաստանի իշխանությունները դրանց պետության կողմից առավել պահպանվող կենդանիների ցանկում են ընդգրկել:




























