Ամերիկյան SplashData ընկերության մասնագետները հրապարակել են ինտերնետ-օգտագործողների ամենաանհուսալի ծածկաբառերի հնգյակը: Տվյալները հիմնվում են հաքերների հրապարակած տվյալների վրա:

Ինչպես պարզ է դարձել, 2013-ին ամենատարածված «բանալին» եղել է «123456»-ը, նախկին առաջատար «password»-ը նահանջել է երկրորդ հորիզոնական: Հնգյակը եզրափակում են «12345678»-ը, «qwerty»-ն ու «abc123»ը:

Մյուս հայտնի գաղտնաբառերից են «adobe123»-ը եւ «photoshop»-ը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել բարդ գաղտնաբառեր՝ տարբեր նշաններ պարունակող եւ պարբերաբար փոխել դրանք: