ՄԱԿ-ը 2013-ը համարում է համաշխարհային զբոսաշրջության համար լավագույն տարին: Կազմակերպության տվյաներով՝ նախորդ տարի ամբողջ աշխարհում զբոսաշրջիկների թիվը ավելացել է հինգ տոկոսով ու գերազանցել է միլիարդը:

2013-ին  տուրիստական շուկան ընդլայնվել է հատկապես Հարավ-Արեւելյան Ասիայում՝ տաս տոկոսով: Հարավային ու Արեւելյան Եվրոպա այցելողների թիվն ավելացել է յոթ տոկոսով:

ՄԱԿ-ում կանխատեսում են, որ 2014-ին  զբոսաշրջիկների թիվը կավելանա չորսից-հինգ տոկոսով: