ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Փերդյու համալսարանի տարածքում հրաձգության հետեւանքով մեկ մարդ է զոհվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:

ՌԻԱ Նովոստիի համաձայն՝ որոնողական աշխատանքների արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի, նրա մասկացությունը միջադեպին չի ճշտվում: Ոստիկանությունը շարունակում է  պարզել տեղի ունեցածի բոլոր մանրամասները: Ովքեր են հրաձգության նախաձեռնողները, ինչում է կայանում կոնֆլիկտի պատճառը, առայժմ հայտնի չէ:

Համալսարանի ղեկավարության խոսքով՝ մոտ ժամանակում պարապմունքները կվերսկսվեն: