Հանրապետության ողջ տարածքում, հունվարի 22–ին` ժամը 09.30–ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:

ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: