Ռուսական Սանկտ Պետերբուրգ քաղաքում ձերբակալվել է մի տղամարդ, որին կասկածում են իր կնոջը դաժանորեն ծեծի ենթարկելու մեջ, ինչի արդյունքում վերջինս մահացել է:

Հունվարի 18-ին առանց բռնի մահվան արտաքին հետքերի իր բնակարանում հայտնաբերել են 50-ամյա կնոջ մարմին: Հաստատվել է, որ մահը վրա է հասել կրծքավանդակի փակ վնասվածքից ու կողերի կոտրվածքից, հաղորդում է Ռոսբալթը՝ վկայակոչելով իրավապահների աղբյուրը:

Ավելի ուշ ձերբակալվել է զոհի 45-ամյա ամուսինը: Նա մեղադրվում է ձեռքերով ու ոտքերով կնոջը ծեծելու եւ մահվան հասցնելու մեջ:

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: