2014 թվականի հունվարի 30-ից գործարկվելու են նոր տեղադրված արագաչափ սարքերը:
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ արագաչափ սարքերը կլինեն հետեւյալ վայրերում.
1. Մ-4 «Երեւան – Սեւան – Իջեւան – Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 127.2-րդ կմ (Իջեւան քաղաքի Երեւանյան փողոց)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Մ-4 «Երեւան – Սեւան – Իջեւան – Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 134.1-րդ կմ (Իջեւան քաղաքի Արցախյան փողոց)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:




























