Կուբանում բազմազավակ մայրը սառնասրտորեն նորածին երեխային նետել է փողոցային աղբահորը:
31-ամյա կնոջ նկատմամբ հարուցվել է քրեական գործ, հայտնում է ՌԴ ՔԿ քննչական վարչությունը:
Չորս երեխաների մայրը 5-րդին լույս աշխարհ է բերել նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին: Հարեւաններից ոչ մեկ երեխային չէր տեսել, ինչն էլ նախաքննական ստուգման առիթ է դարձել:
Կինն ասել է, թե երեխան մեռած է ծնվել, դրա համար էլ նրան տոպրակի մեջ է դրել եւ նետել աղբահորը:
«Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել է նորածին աղջնակի դիակ: Փորձաքննությունը պարզել է, որ աղջիկը ողջ է ծնվել, մահը վրա է հասել ծննդից մեկ ժամ անց՝ ցրտահարության հետեւանքով», — հաղորդագրությունից մեջբերում է կատարում «ՌԻԱ Նովոստին»:
Որդեսպան մորը մինչեւ հինգ տարվա ազատազրկում է սպառնում:




























