Բրիտանացի արքայազն Հարրիի հարսնացուի՝ Քրեսիդա Բոնասին ընտանիքում ողբերգություն է կատարվել: Աղջկա խորթ հայրը՝ 76-ամյա Քրիսթոֆեր Շոուն, ինքնասպան է եղել: Նրա մարմինը հայտնաբերել է տնտեսուհին, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ Քրիստոֆեր Շոուն երկար ժամանակ տառապել է երիկամային խնդիրներից: Նա դեղեր է ընդունել: Բացի դրանից, բժիշկները հիվանդին հայտնել էին, որ 18 ամսվա կյանք ունի: Ըստ ոստիկանության՝ Շոուի մահվան մեջ ոչ մի կասկածելի հանգամանք չկա:
Միեւնույն ժամանակ The Sun-ը գրում է, որ նրա մահը, հավանաբար, վրա է հասել դեղերի մեծ չափաբաժին ընդունելու հետեւանքով: Սակայն պետք է սպասել թունաբանական փորձաքննության արդյունքներին:
Նախկին բանկիր Քրիստոֆեր Շոուն Քրեսիդա Բոնասի մոր՝ Մերի Գեյ Կերզոնի հետ ամուսնացել էր 1996թ.: Զույգն ամուսնալուծվել էր 2000թ., հայտնում է Starhit.ru-ն:




























