Բանգկոկ թռչելու նպատակով Իրկուտսկի օդանավակայան ժամանած ամուսիններին հեռացրել են չվերթից, քանի որ վերջիններս ալկոհոլային հարբածության վիճակում էին: Նրանց հեռացնելու որոշում է կայացրել օդանավի անձնակազմի ղեկավարը, նրա կարգադրությունը կատարել են տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները:
«Հասարակական վայրերում հարբած վիճակում հայտնվելու համար ուղեւորների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել», - հայտնել են ՌԴ ՆԳՆ-ի Արեւելյան Սիբիրի տրանսպորտային վարչության մամուլի ծառայությունից:
Չի նշվում, թե նրանց ինչ պատիժ է սպառնում: Իրկուտսկ-Բանգկոկ չվերթը Թաիլանդ է հասել ժամանակին, հայտնում է utro.ru-ն:
Նշենք, որ հարբած կամ աղմկարար ուղեւորների հետ կապված նման միջադեպերը Ռուսաստանում բավական հաճախ են տեղի ունենում:
Ռուսաստանում հերթական «ավիադեբոշն» է տեղի ունեցել. Ծխողը հարձակվել է ուղեկցորդի վրա
Հարբած ուղեւորը մեկ ժամով հետաձգել է Մոսկվա-Մինսկ չվերթի օդանավի թռիչքը
Ռուսաստանում հարբած դերասանին հեռացրել են չվերթից
Ամուսիններին թույլ չեն տվել թռչել՝ օդանավում հարբած դեբոշի պատճառով
Օդանավակայանում ուղեւորները ոստիկանի են ծեծել
Բարձրաստիճան պաշտոնյան օդանավում կռիվ է սարքել զուգարանի պատճառով




























