Հարավային Կորեայի կառավարությունը 1,6 տրլն վոն կներդնի մինչեւ 2020թ երկրում 5G բջջային ցանցի ստեղծման հարցում: Այս մասին հայտարարել է հանրապետությանգիտական կանխատեսման նախարարությունը:

Սպասվում է, որ  5G ցանցը աշխատելու է հազար անգամ արագ, քան ներկայիս LTE ստանդարտը: Օրինակ, նոր ձեւաչափում 800 մեգաբայտ ֆիլմ ներբեռնելու համար կպահանջվի 1 վայրկյան՝ ներկայիս 40-ի փոխարեն, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հաղորդվում է, որ 5G ցանցի մշակմանը զուգահեռ Սեուլը մտադիր է ընդլայնել համագործակցությունը ԱՄՆ, Չինաստանի Եվրամիության ու այլ երկրների իշխանությունների հետ: