Ուկրաինացի պաշտոնյաները Օդեսայում ձերբակալել են պաշտոնյայի, որը հենց աշխատավայրում թմրամիջոցների առեւտրով էր զբաղվում: Երիտասարդը, որրը վերջերս է ավարտել Իրավաբանական ակադեմիան, աշխատում էր Օդեսայի կոմունալ-կենցաղային ծառայություններից մեկի իրավաբանական բաժնում:
Նա զբաղվել է ամֆետամինի իրացմամբ, որը վաճառել է մեկ գրամը 500 գրիվենով (60 դոլար), հաղորդում է Vesti.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:
«Նրա մոտ հաճախորդների ոչ վատ ցանկ է ձեւավորվել՝ ընկերներ, ծանոթներ, ծանոթների ծանոթներ եւ այդպես շղթայով էլ շատ շատերը: Նա թմրանյութը վաճառել է, փաստացի մեծածախ գնով, ուստի գնորդների պակաս չի ունեցել: Թմրանյութը նա պահել է հենց աշխատավայրում»,-ասել է աղբյուրը:
Ներկայումս պաշտոնյան կալանավորվել, է փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:




























