Չինաստանում շինարարն ընկերուհուն մսի կացինի սպառնալիքով շենքերից մեկի տանիքի վրա 5 ժամ պատանդ է պահել, քանի որ աղջկա ծնողները դեմ են եղել նրանց ամուսնությանը:

Հարյուրավոր ականատեսներ և ոստիկաններ ականատես են եղել` ինչպես է 32-ամյա տղամարդն ամբողջովին մերկացել և ստիպել, որ ընկերուհին էլ մերկանա` հարևանների մոտ նրան ամոթով թողնելու համար:

Տղամարդը հայտարարել է, որ պատրաստվում է սպանել ընկերուհուն ու պնդել է, որ 29-ամյա ընկերուհին դավաճանել է իրեն, երբ ինքն աշխատանքի է գնացել:

Հարազատները փորձել են բանակցել նրա հետ, բայց ապարդյուն:

Տղամարդը ոստիկաններից մեքենա է պահանջել` ընկերուհու հետ հեռանալու համար: Ոստիկանները կատարել են նրա պահանջը, նա հագել է տաբատը և ընկերուհու հետ իջել տանիքից, բայց մինչև փախուստի դիմելը ոստիկաններին հաջողվել է ահաբեկված կնոջն ազատել և ձերբակալել նրա ընկերոջը:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ տղամարդուն սպասվում է երկար տարիների ազատազրկում: Պարզվել է նաև, որ տղամարդու ծնողները նույնպես դեմ են եղել նրանց ամուսնությանը: