Հայաստանի  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22–ին` ժամը 21.30–ի դրությամբ, հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: